Թունիսկում ահաբեկչության բջջի գործունեություն է ընդհատվել


08:00 , 4 դեկտեմբեր, 2017

operativ.am -ը գրում է․

Թունիսի հյուսիսային Ջենդուբա նահանգում իրավապաշտպան մարմինների աշխատակիցները բացահայտել են արմատական իսլամիստական (թաքվիրիստական) բջջի գործունեությունը, որը ծրագրել էր գրոհ իրականացնել տարածաշրջանի անվտանգության ուժերի աշխատակիցների վրա, հաղորդում է ТАСС-ը:

«Ջանդուբա նահանգի ազգային անվտանգության ստորաբաժանումները բացահայտել են թաքվիրիստական բջջի գործունեությունը»,- ասվում է փաստաթղթում; - Հարցաքննության ընթացքում կալանավորվածները խոստովանել են, որ իրենք կապի մեջ են եղել հարեւան պետության զինյալների հետ՝ զենք ստանալու նպատակով: Իսլամիստները ծրագրել էին պայթուցիկներ արտադրել իրենց ահաբեկչական ծրագրերի համար»:

Գերատեսչությունը նաև հայտնում է, որ Մեդենին նահանգում կալանավորվել է ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ կասկածվող 3 մարդ: