Իրաքում ԻՊ-ին զոհ դարձած եզդիների զանգվածային գերեզմանոց են հայտնաբերել


00:50 , 4 դեկտեմբեր, 2017
tert.am-ը գրում է 
Իրաքյան Նինվե նահանգում «Իսլամական պետության» զոհերի զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել, որտեղ շուրջ 100 բնակչի մնացորդ է գտնվել, այդ թվում՝ կանանց և երեխաների:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով իրաքյան աղբյուրը, զոհերի մեծ մասը եզդիներ են: 80 մարդկային մարմնի մնացորդներով գերեզմանոցը հայտնաբերվել է Սինջար գյուղից հարավ ընկած տեղանքում: Եվս երկու տասնյակ եզդի կանանց ու երեխաների մարմիններ պարունակով գերեզմանոցը հայտնաբերվել է Քաբուսի գյուղում:

Ամբողջական նյութը կարդացեք այստեղ