Նյու Յորքում վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց. կա 1 զոհ


20:00 , 3 դեկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Նյու Յորքում վարորդը մեքենայով վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը վիրավոր են: Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է գնահատվում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ոստիկանությունը փնտրում է վարորդին, որը փախուստի է դիմել դեպքի վայրից: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան՝ տեղի ժամանակով մոտ 05:00-ին:

Վրաերթ իրականացրած տղամարդու դրդապատճառները դեռևս պարզ չեն: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։