Լեդի Գագայի ընտրյալը նրան հավերժացրել է դաջվածքով


13:00 , 3 դեկտեմբեր, 2017

Լեդի Գագայի ընտրյալը՝ Քրիստիան Կարինոն, դաջվածք է արել երգչուհու պատկերով։ Այդպիսով՝ տղամարդը ցանկացել է արտահայտել իր զգացմունքներն ու հավերժական սիրո խոստում տալ։

Զույգը տևական ժամանակ թաքցրել էր իր ռոմանտիկ կապը, միայն այս տարվա աշնանն էր Գագան խոստովանել, որ իր ընտրությունը կանգ է առել սեփական գործակալի վրա։

Քրիստիան Կարինոն 9 տարով մեծ է Գագայից, սակայն դա չի խանգարում զույգին հիանալիորեն հասկանալու միմյանց։ Նախկինում գործակալը հաջողությամբ օգնել է երգչուհուն ընկճախտի դեմ պայքարի գործում։