ԱՄՆ-ը կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային, թեպետ դեմ է Ռուսաստանը


13:30 , 3 դեկտեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

ԱՄՆ-ը շարունակում է ու կշարունակի զենք մատակարարել ուկրաինական բանակին, հայտարարել է ազգային անվտանգության հարցերի գծով ԱՄՆ նախագահի օգնական Հերբերտ Մակմաստերը: «Ուկրաինացիները առարկայական քայլեր են ձեռնարկում ռազմական ու կառավարական դիրքերն ամուր պահելու համար, մեր կողմից զինամթերքի ապահովումը ամրացնում է Կիեւի զինվորական հնարավորությունները»,-Մակմաստերի խոսքերը փոխանցում է Fox News-ը:

Անդրադառնալով Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերություններին, Մակմաստերն ասել է, որ Սպիտակ տունը հնարավորինս պետք է խուսափի Մոսկվայի հետ գլոբալ կոնֆլիտ ունենալուց: Այս հարցն առնչվում է ԱՄՆ-ի կողմից վերջին 3 տարիներին Ուկրաինային շարունակաբար մատակարարվող զենքի փատով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։