Մանչեսթեր Յունայթեդը կարող է գնել Շալկեի կիսապաշտպանի տրանսֆերը


13:40 , 2 դեկտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Գելզենկիրխենի «Շալկեի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում,- փոխանցում է «Sky Sports»-ը:

22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական ակումբն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի թիմում պահին Գորեցկային: «Շալկեն» նրան առաջարկել էր ակումբի պատմության համար ռեկորդային աշխատավարձ՝ տարեկան 12 միլիոն եվրո: