shamshyan.com-ը գրում է
Պենտագոնը պետք է անմիջապես վերադարձնի իր սպառազինությունները՝ 4000 բեռնատար զենքով, որոնք ուղարկել է Սիրիայի հյուսիս՝ աջակցելու համար քրդական ջոկատներն։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախգահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, հաղորդում է Anadolu-ն։ Նա հավելել է, թե միայն Անկարային է վերապահված որոշել, թե ով կարող է սպառնալիք հանդիսանալ թուրքական պետության ազգային անվտանգության համար։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ քրդերին ողարկված զենքը վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար և ուղղված է ԻՊ-ի դեմ պայքարին։