Որքա՞ն է ազատության գինը․ այս մարդու համար այն 1 մլրդ դոլար արժեցավ


05:00 , 2 դեկտեմբեր, 2017

Սաուդյան Արաբիայի արքայազն Միտաբ բեն Աբդալլան՝ ժառանգ Մուհամեդ բեն Սակմանի զարմիկը, վճարել է 1 մլրդ դոլար՝ կալանավորումից ազատվելու և կաշառակերության քրեական գործը փակելու համար։

Նախկինում նա ղեկավարում էր Ազգային պաշտպանությունը, բայց գումարի հափշտակման մեղադրանքով ձերբակալվել էր։ Նրան ձերբակալեցին նոյեմբերի սկզբին՝ մի խումբ բիզնեսմենների և այլ արքայազնների հետ։ Նրանց մեծ մասը համաձայնեց կառավարության հետ գործարքին։

Մեղադրվողներից յուրաքանչյուրի ազատությունը կարելի է գնել 1 մլրդ դոլարով։