Այս տղան դաժան ճակատագրի էր արժանացել, բայց բժիշկները հնարավորություն տվեցին նրան քայլելու


04:00 , 2 դեկտեմբեր, 2017

12-ամյա աֆրիկացի այս տղան ծնվել է ոտքերի սխալ զարգացմամբ։ Ամբողջ աշխարհն էր նրա վիրահատության համար գումար հավաքում։

Բարեբախտաբար, վիրահատական միջամտությունը բարեհաջող ավարտվեց։

«Առաջ անցորդները նայում էին և ինձ անվանում հաշմանդամ։ Բայց հիմա նրանք ինձ այլ կերպ կնայեն»,- ասել է երջանիկ երեխան։

Նա ծնված օրվանից ուներ այդ խնդիրը, բայց գտնվեցին բարի մարդիկ, ովքեր որոշեցին նրան քայլելու հնարավորություն տալ։ Հիմա նա արդեն ապաքինվում է և շուտով կկարողանա լիարժեք մարդու պես շարժվել։