Վրաստանում ապաքրեականացրել են մարիխուանայի օգտագործումը


23:00 , 1 դեկտեմբեր, 2017

Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության ներկայացուցիչ Գիվի Շանիձեի հայցը և վերացրել է մարիխուանայի օգտագործման համար քրեական պատիժը: Այս մասին հայտնում է zn.ua-ն:

Որոշման համաձայն՝ քրեական պատասխանատվությունը մարիխուանայի օգտագործան համար չի համապատասխանում Վրաստանի Սահմանադրության 16-րդ հոդվածին, ըստ որի՝ «յուրաքանչյուրն իր անձի ազատ զարգացման իրավունք ունի»: Հայցվորը մասնավորապես ապացուցել է, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ինքնուրույն ընտրելու իր համար հարմար հանգստի ձևը: