Ի՞նչը ստիպեց աղջկան հարդարել քնած ընկերոջ դեմքը, և ինչպե՞ս վարվեց ընկերը արթնանալուց հետո (Photo)


15:47 , 1 դեկտեմբեր, 2017

Մեզնից ո՞վ չի չարանա զուգընկերոջ վրա այն դեպքում, երբ դեռ նախորդ օրը պայմանավորվենք միասին ժամանակ անցկացնել, գնալ կինոթատրոն, բայց այդ օրը նա այլևս ի վիճակի չլինի և չուզենա ոչ մի տեղ գնալ:

Մեծ Բրիտանիայից Նատալի Ուիվերը իր վիրավորանքն արտահայտեց ստեղծագործաբար և որոշեց զվարճանալ: Նրա ընկերը՝ Սթիվեն Հոլլը, վերադարձավ տուն առավոտյան ժամը 6-ին և ամբողջ օրը հանգստացավ բուռն գիշերվանից հետո:

 

«Ես միշտ նրան ասել եմ, որ նրան շատ կսազեր աղջիկ լինել, այնպես որ, որոշեցի փորձել, թե ինչ կստացվի»,- պատմում է Նատալին:

«Ես ձանձրանում էի և որոշեցի վրեժ լուծել»,- խոստովանում է Նատալին:

Սթիվենն արթնացավ պատահաբար սեփական եղունգներով իրեն ճանկռելուց: Սկզբից զարմացավ, բայց հետո խոստովանեց, որ իրենից «իսկական գեղեցկուհի է ստացվել»: