Ահաբեկչություն` Պակիստանում. կան զոհեր


12:20 , 1 դեկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Պակիստանի Փեշավար քաղաքի համալսարաններից մեկում հնչած կրակոցների հետևանքով 9 մարդ է զոհվել, 37-ը` վիրավորվել. հայտնում է Газета.ру-ն: Զոհերի թիվը կարող է աճել: Ոստիկանական գործողությունը համալսարանի տարածքում շարունակվում է:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը: