«Հրապարակ». Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատր­յանն ամուսնաց­րել է դստերը՝ առանց քաղաքական բարձր խավի ներկայացուցիչների


09:30 , 1 դեկտեմբեր, 2017

««Ծառուկյան դաշինք» խմբակցության պատ­գամավոր, Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատր­յանն անցած շաբաթ ամուսնաց­րել է դստերը: Պատգամավորի դուստրը մոտ երկու տարի նշանված է եղել դասընկերոջ հետ, հարսանիքը նշել են Երևանի «Վիվալդի» ռեստորանում՝ առանց քաղաքական բարձր խավի ներկայացուցիչների: Նույնիսկ Ասատրյանի կուսակից ընկեր պատգամավորները ներկա չեն եղել: «Ես էլ հյուրի կարգավի­ճակում էի, ամբողջը փեսայի կողմն է արել»,- մեր թղթակցին ասել է Ասատրյանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: