Մոուրինյոյի հեռանալուն կողմ է «Ռեալի» 15 ֆուտբոլիստ


10:30 , 21 ապրիլ, 2013

Մադրիդի «Ռեալի» 15 ֆուտբոլիստ կողմ է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը լքի ակումբը:

Ինչպես տեղեկացնում է El Pais-ը, նման պատկեր ստացվել է ակումբի ղեկավարության հանձնարարությամբ կատարված հարցման արդյունքում:

Ընդ որում՝ հիմնական կազմի 5 ֆուտբոլիստ նշել է, որ պատրաստ է հեռանալ ակումբից, եթե ամռանը այն չղեկավարի նոր մարզիչ: