Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Գորոդիշենսկի շրջանի Պեսկովատկա ագարակում 1942 թվականին զոհված խորհրդային զինվորների պատվին հուշատախտակ է բացվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հուշատախտակի վրա գրված են հետևյալ անունները` Արմազ Ասատուրի Սարկիսով, Խալվա Իվանի Կիկալեշվիլի, Հովհաննես Մարտիրոսի Հովհաննիսյան, Ահմեդ Ալիի Բաբաև, Ահմեդ Ալիի Գամբաբեդով և Վիկտոր Սեմյոնի Սախարաձե։