Աջափնյակի մի շարք փողոցներում վաղը՝ դեկտեմբերի 1-ին, ջրամատակարարում չի լինի


00:40 , 1 դեկտեմբեր, 2017
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 10.00-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Ֆուչիկի փողոցի եւ 1-ին, 2-րդ նրբանցքների, Մարգարյան փողոցի եւ 1-ին, 2-րդ նրբանցքների, Պարսեղովի, Կարապետյան փողոցների, Հալաբյան փող. 41-ից 65, Բաշինջաղյան փող. 172-ից 180 հասցեների եւ Բաշինջաղյան փող. փակուղու ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: