Սիրիայում ահաբեկչական զինանոցներում հայտնաբերված զինամթերքը ամերիկյան արտադրության է


22:10 , 30 նոյեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Սիրիացի զինվորականները Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրված Դեր-Զորում հայտնաբերել են ահաբեկչական խմբերի պահեստները, զինանոցներում պահեստավորված զենք-զինամթերքը եղել  է հիմնականում ամերիկյան ու մասամբ եվրոպական արտադրության: Այս մասին հայտնում է արաբական SANA գործակալությունը` հղում անելով զինուժին:

Հայտնաբերվել են մանր ու խոշոր հարյուրավոր զինատեսակներ:

Ամերիկյան ու իսրայելական արտադրության զինամթերքը` հայտնաբերված Մեյադինի պահեստներում,  ներառել է խլացուցիչներով ու հակատանկային կիրառման մանր ու խոշոր զինատեսակներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։