Եթե Մոսկվան զենք է վաճառում Բաքվին, Մինսկն էլ ՀԱՊԿ առաջ որեւէ պարտավորություն չունի. Շիմով


18:20 , 30 նոյեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

ՀԱՊԿ անդամների առաջ Բելառուսը ոչ մի պարտավորություն չունի, որը սահմանափակում է Ադրբեջանին զենքի վաճառքը, հայտարարել է բելառուսցի քաղաքագետ Վսեվալոդ Շիմովը` մեկնաբանելով Մինսկի և Բաքվի ռազմական գործակցությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

«Եթե Հայաստանի այնպիսի մոտ դաշնակիցը, ինչպես Ռուսաստանն է, զենք է մատակարարում Ադրբեջանին, ապա Բելառուսը բոլորովին ազատ է Բաքվի հետ ռազմական գործարքներում: Մինսկը պրագմատիկ դիրքորոշում ունի այս հարցում, այդ պատճառով Ադրբեջանի զինուժին ինչ-որ տեսակի զենքի վաճառքը սահմանափակող գործոններ չկան», - ասել է քաղաքագետը:

Նա ընդգծել է, որ Բելառուսում պահպանել են խորհրդային ռազմարդյունաբերության հիմքը, այժմ ակտիվ մոդեռնիզացնում և ընդլայնում են արտադրվող ռազմամթերքի տեսականին: Մինսկն այս հարցում գործակցում է Չինաստանի հետ և արդեն հաջողությամն ընթանում է Պոլոնեզ տեսակի հրթիռային համալիրների արտադրությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։