ՀՀ-ի կողմից վավերացվելուց և ԵՄ-ի կողմից անհրաժեշտ ընթացակարգերը կատարելուց հետո Համաձայնագիրը մասամբ կամ ամբողջությամբ կարող է ժամանակավորապես կիրառվել․ ԱԳՆ


14:40 , 30 նոյեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Ինչպես միջազգային բոլոր պայմանագրերի, այնպես էլ Հայաստանի և ԵՄ–ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) պարագայում, ստորագրումից հետո կողմերը նախ պետք է վավերացնեն կամ հաստատեն այն։ Համաձայնագիրը կհամարվի ուժի մեջ մտած համաձայնագրի վավերացման կամ հաստատման մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելուց հետո։ 

Սա արտաքին գործերի նախարարության պատասխանն է Tert.am-ի ուղղած հարցին: Իսկ Tert.am-ը, վկայակոչելով  ՀՀ-ԵՄ համաձայնագրում եղած ձևակերպումները, ըստ որոնց, կողմերի միջև փոխհամաձայնության դեպքում առանձին կետեր, անգամ ողջ համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել մինչև վավերացման գործընթացը, հարց էր ուղղել, թե արդյոք կողմերի միջև համաձայնություն կա առանձին կետերի իրագործման հետ կապված, թե այնուամենայնիվ պետք է սպասենք խորհրդարանների կողմից համաձայնագրի վավերացմանը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ