ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը դարձել է խաղալիք Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքում. Թևան Պողոսյան


13:00 , 30 նոյեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

Եթե չեն կրակում առաջնագծում, «կրակում» են դիվանագիտական սեղանի շուրջ, Aysօr.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով, երեկ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ընդունված հակահայկական բանաձևին:

«Սրանք հերթական «կրակոցներն» են, որոնց պետք է դիմակայել և հակահարված տալ, որ նմանատիպ իրավիճակներ այլևս որևէ տեղ չկրկվեն: Հայտարարությունը վտանգավոր չէ, քանի որ Սևծովյան խորհրդարանական վեհաժողովը որևէ ձև ներգրավված չէ Արցախյան խնդրի լուծմանը», - նշեց Թևան Պողոսյանը:

Վերջինս ընդգծեց, որ բանաձևի ընդունումը տեղի է ունեցել կանոնակարգի և դիվանագիտական էթիկայի նորմերի խախտմամբ, ինչը փաստում է՝ կառույցն այլևս չի կարող համարվել վստահելի ինստիտուտ:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ