Blognews.am-ի ֆոտոշարքը՝ «Outdance» սիթքոմի նկարահանման հրապարակից


12:30 , 30 նոյեմբեր, 2017

«Outdance․ պարել ավելի լավ, քան որևէ մեկը»։ Մարտից «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկած պարային սիթքոմի մասին արդեն պատմել ենք մեր ընթերցողներին: Երեկ BlogNews-ը կրկին ներկա է եղել սիրված սիթքոմի նկարահանումներին, զրուցել երիտասարդ դերասանների հետ տպավորությունների, ստեղծագործական պրոցեսի մասին և լուսանկարել նրանց backstage և onstage տարբերակով:

«Outdance»-ի դերասանների կյանքն ու առօրյան պտտվում են պարի շուրջ: Գլխավոր հերոսուհուն՝ Մարիին, հեռուստադիտողը ճանաչում է «Պարիր, թե կարող ես» նախագծից։ 15 տարի պրոֆեսիոնալ պարով զբաղվող աղջկա համար սա դերասանական առաջին  փորձն է։ Մարիի խոսքով՝ թեև առաջարկների պակաս չի եղել, բայց չի համաձայնվել նկարահանվել: «Outdance»-ը բացառություն էր, քանի որ պարային սիթքոմ է. «Շատ պատասխանատու գործ է գլխավոր հերոսուհու կերպարում ներկայանալը, այն էլ՝ առաջին անգամ: Գործին շատ լուրջ եմ մոտեցել: Ինձ այդ հարցում օգնել են ծնողներս, ովքեր մասնագիտությամբ ռեժիսորներ են»:

IMG (67) copyIMG (66) copyIMG (52) copyՍիթքոմի հերոսուհին շատ առումներով նման է իրական Մարիին. «Էլիզան որոշ չափով կոշտ բնավորության գծեր ունի, որոնք ես էլ եմ ունեցել փոքր տարիքում: Նա պարային ասպարեզում մեծ նվաճումների հասնելու և մեծ բեմերում ելույթ ունենալու նպատակ ունի: Բնավորությամբ աշխատասեր է ու ընկերասեր»:

Հարցին՝ ինչ է փոխվել Մարիի կյանքում մինչ սիթքոմը և սիթքոմից հետո, նա անկեղծորեն պատասխանեց. «Սերս դեպի պարարվեստ ավելի է մեծացել, ձգտումներս ավելի են շատացել հաջողությունների հասնելու համար: Ինչու ոչ, գուցե հետագայում ներկայանամ որպես դերասանուհի: Իհարկե, սկսզբում արձագանքներն այնքան էլ լավը չէին՝ կապված սիթքոմի հետ, բայց հետո բոլոր կերպարներն էլ շատ սիրվեցին՝ հատկապես Գարիկի և Գոքորի կերպարները: Ի դեպ՝ ես էլ եմ իրենց կերպարները շատ սիրում»: IMG (3) copyIMG (56) copyIMG (54) copyԴավիթին ևս հեռուստադիտողը հիշում է «Պարիր, թե կարող ես» նախագծից, որտեղ նա հասել էր մինչև լավագույն հնգյակ: Մասնագիտությամբ դերասան-պարողը աշխատում է Օպերային թատրոնում: Ապագա կինոռեժիսորի խոսքով՝ միշտ երազել է հայտնվել նկարահանման հրապարակում, սակայն իրեն որպես դերասան չէր պատկերացնում, այն էլ՝ գլխավոր դերում. «Տեսախցիկներն ինձ չեն կաշկանդում: Իմ դերասանությունը ես բեմում ցույց եմ տալիս հիմնականում միմիկայի միջոցով, բալետում խոսք չկա, իսկ ահա սիթքոմում այս առումով որոշակի խնդիրներ ունեցել եմ: Կերպարս՝ Գարիկը, շատ դրամատիկ ու նպատակասլաց է, ով սիրահարվում է ընկերոջ խմբի աղջիկներից մեկին և անում է ամեն ինչ, որպեսզի գրավի նրա ուշադրությունը»:

Դավիթն ասում է, որ փողոցում իրեն դեռ այնքան չեն ճանաչում, որ մոտենան ու խնդրեն լուսանկարվել, բայց կերպարի առումով արձագանքները դրական են. «Կադրում և իրական կյանքում ես շատ տարբեր եմ, ու երևի պատճառներից մեկն է դա, որ մարդիկ  ինձ հաճախ չեն ճանաչում, ինչն իրականում ինձ դուր է գալիս»:

IMG (19) copyIMG (64) copyIMG (1) copyIMG (18) copyIMG (22) copyIMG (62) copyIMG (23) copyIMG (48) copyIMG (58) copyIMG (69) copyIMG (74) copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի