Ահա, թե ինչի վերածեց նա իր մարմինը տարիներ շարունակ մարզվելուց հետո


09:00 , 30 նոյեմբեր, 2017

Այս աղջիկը 26 տարեկան է, և իր ամբողջ գիտակցական կյանքում քարշ էր տալիս երկաթյա ձողեր, մարզվելու առարկաներ։ Օրական ամենաքիչը 3 ժամյա մարզումներ և խիստ դիետա․ սա էր նրա կյանքը։ Ամեն ինչ՝ անթերի կազմվածք ունենալու համար։ Նա անգիր գիտեր բոլոր մթերքների կալորիականությունը, իր քաշի գրամների ավելացումը, անում էր ամեն ինչ տեսքի համար, բայց նաև արագ ընկճվում, երբ զգում էր, որ երբեմն չի հասել ուզած արդյունքին։ Մի օր լրիվ այդ ամենից հոգնելուց հետո Լատիշան հասկացավ, որ ուղղակիորեն տանջում է իրեն։ Եվ սկսեց իրենց այդքան քննադատորեն չմոտենալ։

Հետո սկսեց կատարել օրգանիզմի քմահաճույքները՝ չմարզվել, ուտել, ինչ ցանկանում է։ Ենթադրում ենք՝ մի քիչ չափն անցավ, որովհետև մի քանի ամսում անթերի կառուցվածքից ոչինչ չմնաց։ Փոխարենը բարձրացավ տրամադրությունը, դրական լիցքեր առաջացան։ Հիմա նա երբեմն մարզվում է, բայց ուղղակի հաճույքի համար, սնվում է ուզածի պես և վայելում կյանքը։ Նա վստահեցնում է, որ գեղեցիկ և անթերի տեսքից կարևոր է հոգեկան անթերի և հանգիստ վիճակն է։ Իսկ ավելի լավ է, երբ կարողանում ես այդ երկուսը հավասարակշռության բերել։