Համացանցում ներկայացնում էր, թե ամեն ինչ իդեալական է, բայց ինքնասպան եղավ


08:00 , 30 նոյեմբեր, 2017

Թվում էր, թե այս աղջկա կյանքում ամեն ինչ հրաշալի է։ Համենայն դեպս, այդպիսի  ուրախ կերպար էր նա ստացել համացանցում ներկայացրածից։ Շրջապատին ցնցել էր նրա մահվան լուրը, քանի որ Instagram-ի նրա էջը լի էր խնջույքների, առավոտյան ուրախ պահերի, գեղեցիկ ժպիտի լուսանկարներով։ Շատ հետևորդների համար նա կենսուրախության խորհրդանիշ էր։ Հարազատներից ոչ ոք չէր պատկերացնում, որ նա հոգեբանական խնդիր ունի։

Դժվար է պատկերացնել, որ այս երիտասարդ, ուրախ աղջիկն իրականում դեպրեսիայի մեջ էր։ Նա իրեն նետեց գնացքի տակ իր տարեդարձից մի քանի օր անց։ Իսկ ծննդյան օրը. ինչպես միշտ, շատ ուրախ է եղել։ Ընդհանուր առմամբ՝ պարզ է դառնում, որ չի կարելի դատել մարդուն՝ ըստ համացանցային վարած կյանքի, լուսանկարների, գրառումների և պետք է ավելի շատ փորձել հաշվի առնել, թե ովքեր են մարդիկ իրականության մեջ և ինչ են զգում։