Մայրը կապել էր որդուն աթոռից, թողել նկուղում, որպեսզի գնար լողավազան


07:00 , 30 նոյեմբեր, 2017

Ամերիկյան լրատվամիջոցներմ արդեն քանի ամիս է՝ քննարկում են 33-ամյա կնոջ դաժան արարքը։ Նա այս ամռանը 11-ամյա որդու բերանը փակել էր, կապել տղային աթոռին և դստեր հետ գնացել զբոսնելու, հետո՝ լողավազան։

Նա տղային տանն այդ վիճակում թողնելուց հետո տեղեկացրել էր հարազատներին, իբր որոշել է լողավազան գնալ, բայց միայն աղջկան կտանի իր հետ։ Հարազատները զարմացել էին այդ քայլի վրա և մտածել, որ ինչ-որ բան այն չէ։ Հարազատներից մեկը նկատել էր տարօրինակությունը, կասկածել և դիմել ոստիկանություն։

Գնալով նրա տուն՝ ոստիկանները հայտնաբերել էին տղային նկուղում և անմիջապես ձերբակալել կնոջը։ Տղայի դեմքին և պարանոցին երևում էին կապտուկներ։

Երեխայի հանդեպ դաժան վարվելու համար նրան սպասում է 9 ամսվա ազատազրկում։

Իր մեղքը մայրը չի ժխտում․ «Ես ուղղակի ուզում եմ ներողություն խնդրել իմ երեխաներից, գիտեմ, որ ոչ մի կերպ չեմ կարող փոխել իրավիճակը և արդարանալ արարքիս համար։ Խոստանում եմ, որ այլևս չի կրկնվի»։ Սակայն դատավորը նրա խոսքերի անկեղծությանը չի հավատացել։ Դեռ անորոշ է՝ արդյոք կզրկեն նրան ծնողական իրավունքներից։