Մադրիդում հազարավոր տաքսիստներ դուրս են եկել բողոքում են Uber-ի դեմ


22:50 , 29 նոյեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվում է զանգվածային բողոք ակցիա` ընդդեմ ամերիկյան Uber խոշորագույն տաքսի ծառայության: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն` վկայակոչելով  El Español թերթին:

Սովորական տաքսիստները բողոքում են, որ իրենք աշխատում են անհավասար մրցակցային պայմաններում:
«Նրանք կարող են աշխատել այնպիսի թույլտվությամբ, որն արժե 36 եվրո, իսկ սովորական տաքսու վարորդի համար դա կարժենա մոտ 150 եվրո», - ասել է Fedetaxi արհմիության ներկայացուցիչը:

Ակցիային մասնակցում է շուրջ 20 հազար մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։