19:30 , 29 նոյեմբեր, 2017
Հունաստանի հյուսիսում այս գիշեր չորս ապօրինի միգրանտ է մահացել, երբ ոստիկանության հետապնդումներից հետո նրանց մեքենան անդունդն է ընկել, հայտնում է Աթենքի լրատվական գործակալություններից մեկը, փոխանցում է РИА Новости-ն:
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Նեա Պերամոս քաղաքի մերձակայքի Կավալա–Սալոնիկ ճանապարհին։
Միգրանտներին տեղափոխող մեքենայի վարորդը ոստիկանության պահանջով կանգ չի առել և փորձել է թաքնվել։ Բարձր արագությամբ նա փորձել է անցնել հողային ճանապարհը, բայց անդունդն է ընկել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ։