Դա սադրանք է. Պեսկովը` ԿԺԴՀ-ի հրթիռի փորձարկման մասին


14:50 , 29 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը քննադատել է ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը. հայտնում է РИА Новости-ն:

«Անխոս, հրթիռի հերթական արձակումը սադրիչ գործողություն է, որը հանգեցնում է լարվածության հետագա աճի»,- նշել է նա:

Պեսկովը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի հանգստություն պահպանել, որն այդքան անհրաժեշտ է այն բանի համար, որ Կորեական թերակղզում իրավիճակը վատագույն սցենարը չունենա: