Մասնագետները բազմիցս ցույց են տվել, որ ծխելը վատ ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա։ Սակայն դա բավական չէ, որպեսզի մարդիկ հրաժարվեն այդ վնասակար սովորությունից, քանի որ դա նրանց համար հոգեբանական լուրջ խոչընդոտ է, որը հաղթահարելու համար չկա բավականաչափ մոտիվացիա։
BlogNews-ը հավատում է առողջ ապրելակերպին, այդ իսկ պատճառով որոշել է կիսվել ծխելը թողնելու հետ կապված մի շարք փաստերով, որոնք հնարավոր է՝ մոտիվացնեն ձեզ, և դուք նույնպես հրաժարվեք այդ վնասակար սովորությունից։ Իսկ այդ փոփոխությունները տեղի են ունենում շատ ավելի շուտ, քան դուք պատկերացնում եք։
20 րոպե անց
Սրտի աշխատանքը վերադառնում է նորմային։ Արյունատար համակարգը վերականգնվում է, բարելավվում է արյան շրջանառությունը։ Մատները դառնում են էլ ավելի զգայուն։
12 ժամ անց
Նվազում է ածխածնի մոնօքսիդի պարունակությունը արյան մեջ, ավելանում է թթվածնի պարունակությունը։ Արյան կազմը վերադառնում է նորմային։
2-3 շաբաթ անց
Նվազում է սրտի կաթվածի հավանականությունը։ Անհետանում են կախվածության նշանները։ Էլ ավելի է բարելավվում արյան շրջանառությունը։ Վերականգնվում են թոքերը, և բարելավվում է դրանց աշխատանքը։
1-9 ամիս անց
Թոքերն ամբողջովին մաքրվում են, անհետանում է հազը։ 1 տարի նիկոտինի կարիքն այլևս երբեք չի զգացվում։ Վերականգնվում է մաշկի առողջ գույնը և 50%-ով նվազում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։
5 տարի անց
Արյան շրջանառությունն ամբողջովին վերականգնվում է։ Կաթվածի հավանականությունը հավասարվում է չծխող մարդու մոտ հավանականությանը։ Նյարդային և իմունային համակարգերը մի քանի անգամ ավելի լավ են գործում։
10 տարի անց
2 անգամ նվազում է թոքերի քաղցկեղի հավանականությունը։ Նվազում են նաև լեզվի, կոկորդի, երիկամների քաղցկեղի զարգացման հավանականությունները։
15 տարի անց
Սրտային հիվանդությունների և քաղցկեղի զարգացման հավանականությունները հավասարվում են դրանց՝ չծխող մարդու մոտ զարգացման հավանականությանը։