Սերժ Սարգսյանն արտաքին գործերի նախարար է նշանակել


17:26 , 20 ապրիլ, 2013

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար նշանակելու մասին.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով որոշում եմ.

Էդվարդ Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար: