Ի՞նչ է այս պահին ամենաշատն ուզում ունենալ Լիա Զախարյանը. բլից հարցազրույց դերասանուհու հետ


13:30 , 29 նոյեմբեր, 2017

BlogNews.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանում է դերասանուհի Լիա Զախարյանը, ով այս ընթացքում նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Outdance. պարել ավելի լավ, քան որևէ մեկը» սիթքոմում: Նրան հանդիպել ենք հենց նկարահանման հրապարակում: Ներկայացնում ենք անկեղծ հարցազրույցն ու հետաքրքիր ֆոտոշարքը:

- Իմ օրը սկսվում է…

- Սուրճ խմելով։

- Ես ոգեշնչվում եմ…

- Լավ ֆիլմերով։

- Կյանքում երբեք չեմ  ների…

- Դավաճանությունը։

- Քայլ, որի համար զղջում եմ։

- Չեմ զղջում ոչ մի բանի համար։

- Իմ առաջին համբույրը…

- Չեմ հիշում։

- Կանացիությունն առաջին հերթին նրա հետ եմ ասոցացնում։

- Կանացիությունն առաջին հերթին ասոցացնում են խոնարհության հետ։

- Սիրահարվածները նման են…

- Թիթեռների։

- Կյանքն առանց սիրո…

- Անինտրիգային է։

- Ինձ հասկանալու համար դիմացինը պետք է…

- Լսի  ինձ։

- Սոցցանցերում ակտիվ հետևում եմ…

- Benedict Cumberbatch-ին։

IMG (31) copyIMG (38) copy- Երբեք չեմ փորձի…

- Օձի միս։

- Միշտ երազել եմ այդ դերի մասին։

- Քաջամարտիկ (боевик) աղջկա դերի մասին:

- Օպերա՞, թե՞ Մոսկվա կինոթատրոն։

- Մոսկվա կինոթատրոն

- Ես ուժեղ եմ…

- Ինձ շրջապատող հարազատ մարդկանցով։

- Մարդ, ով փոխել է ինձ։

- Անունը չեմ նշի, բայց նա ինձ սովորեցրել է անիմաստ ժամանակ չվատնել անարժեք երևույթների վրա։

- Կարելի է երջանիկ լինել առանց փողի, եթե…

- Քնած ես։

- Թեմա, որ մասին ժամերով կխոսեմ։

- Ֆիլմերից ու դերասանական խաղից։

- 3 բառ, որն ինձ ամենաշատն են բնորոշում։

- Փիլիսոփայող, զգացմունքային և գիպերաշխատասեր։

- Խոսք, որը դեռ չեմ հասցրել ասել։

- Ես կվերադառնամ։

- Կյանքիս ամենաերջանիկ օրը։

- 20-ամյակիս օրը։

IMG (34) copyIMG (36) copyIMG (35) copy- Հեշտությամբ եմ ասում՝ կներես…

- Եթե զգում եմ, որ սխալ եմ։

- Սիրո իմ եղանակը…

- Սիրել առանց կանոնների։

- Ես ամաչում եմ…

- Իմ կլոր թուշիկներից։           

- Վերջին բամբասանքը, որը լսել եմ իմ մասին։

- Վերջերս ասում  էին, որ շրթունքներս լցրել եմ, բայց իրականում նման բան չկա։

- Կնոջ լավագույն տարիքն ինձ համար…

- 24-ը ֆանտաստիկ տարիք է։

- Ստացածս վերջին նվերը։

- Givenchy բրենդից շատ գեղեցիկ երկարաճիտ կոշիկներ։

- Ամեն ինչ կտայի, միայն թե այս պահին ունենայի դա։

- Երեքհարկանի առանձնատուն։

IMG (39) copyIMG (40) copy

Բլից հարցերը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի