Իրաքյան Քրդստանը շարունակում է արտաքին աշխարհի հետ ինքնուրույն քաղաքականություն վարել


10:27 , 29 նոյեմբեր, 2017
Չնայած այն բանին, որ Իրաքը և Էրբիլը դեռևս գտնվում են բանակցությունների համար ոչ բարենպաստ պայմաններում, այնուամենայնիվ, Իրաքյան Քրդստանը շարունակում է արտաքին աշխարհի հետ վարել ինքնուրույն քաղաքականություն:
Նոյեմբերի 28-ին Էրբիլում բացվեց թվով յոթերորդ օտարերկյա դիվանագիտական ներկայացչությունը՝ հյուպատոսություն: Էրբիլում բացվել է Շրի Լանկայի հյոպատոսությունը: Բացման արարողությանը ներկա են գտնվել Իրաքում Շրի Լանկայի դեսպան Նիրանջան Ռնասինղեն, ինչպես նաև Իրաքյան Քրդստանի արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավար Ֆելահ Մուստաֆան: 
Շրի Լանկայի պատվավոր հյուպատոս, ազգությամբ քուրդ Ահմեդ Ջալալն իր խոսքում ասել է, որ Քրդստանի տարածաշրջանում բնակվում են ավելի քանի 3000 շրիլանկացի, ովքեր կազմում են Իրաքում շրիլանկացիների 85-90%-ը: Իրաքը, ինչպես նաև Քրդստանը այն հինգ խոշոր ներմուծողներից են, որոնք Շրի Լանկայից թեյ են ներմուծում: