Հայ դիմահարդարն ինքնավստահություն է պարգևում կանանց


08:00 , 29 նոյեմբեր, 2017

Գոհար Ավետիսյանը բավականին տաղանդավոր դիմահարդար է։ Դիմահարդարման միջոցով նա կարողանում է ծածկել սպիները, այրվածքները, բնության նվիրած դիմագծերն ավելի արտահայտիչ և գեղեցիկ դարձնել։ Նրա աշխատանքը կանանց տալիս է ինքնավստահություն, ավելի կանացի լինելու հնարավորություն։ Գոհարը մանկուց է երազել զբաղվել այս գործով, և այժմյան արդյունքն ուղղակի ապշեցնում է։