Այս տղան ընդամենը 18 տարեկան է, բայց նրա մասին խոսում է ամբողջ աշխարհը (Photo)


03:00 , 29 նոյեմբեր, 2017

Անդրեյ Տյուրին անունով այս պատանին կարողացել է շատ ճկուն կերպով համատեղել լուսանկարը և ֆոտոշոփը։ Այդ երկուսի միջոցով նա ստեղծում է ինքնատիպ ու յուրօրինակ այնպիսի գլուխգործոցներ, որոնք զարմացնում են, հիացնում և հաճախ՝ վախեցնում:

Մի քանի լուսանկար, իրոք, սարսուռ են առաջացնում և ստիպում վերանայել դրանք մի քանի անգամ։ Հեղինակի ֆանտաստիկ և սյուրռեալիստական արվեստի երկրպագուների քանակն օրեցօր ավելանում է մեծ արագությամբ։ Շատ հաճախ իր աշխատանքների մոդելը լինում է հենց ինքը, երբեմն մասնակից է դարձնում չորքոտանի ընկերոջը։

Տղայի աշխատանքներն արժանացել են լրատվամիջոցների ուշադրությանը, և շատ հնարավոր է՝ շուտով դրանք զարդարեն համաշխարհային լավագույն ամսագրերի շապիկները։