BBC news-ը տեսանյութ է հրապարակել Սաուդյան Արաբիայի արքայազնների 5-աստղանի «բանտ»-ից


00:30 , 29 նոյեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Սաուդյան Արաբիայում ձերբակալված 11 արքայազններն ու մի քանի տասնյակ խոշոր գործարարները կալանքի տակ են գտնվում մայրաքաղաք Էր-Ռիադի Ritz-Carlton շքեղագույն հյուրանոցում: BBC News լրատվականը այցելել է Սաուդյան Արաբիա, եղել 5 աստղանի «բանտում», որտեղ պահվում են արաբական աշխարհի ամենահարուստ ներկայացուցիչներն ու հենց այնտեղ նկարել տեսանյութ` արքայազնների ու գործարարների բանտային պայմանների մասին:

Հյուրանոցը տեղի բնակիչներն արդեն կոչում են «ադամանդե վանդակ»:

Լրատվականն հաղորդում է, որ Արաբական էմիրությունների շքեղագույն հյուրանոցներից մեկը`Ritz-Carlton-ն ամբողջությամբ ազատված է եւ չի գործում` միայն ձերբակալվածների պահպանման եւ նրանց սպասարկման համար, սպասարկող անձնակազմը շարունակում է աշխատել` արքայազնների ու գործարարների համար: Ընդհանուր առմամբ, հյուրանոցում գտնվում է 200 հոգի, ովքեր անցնում են Արաբական էմիրություններում խոշոր չափի հասնող կոռուպցիայի մեղադրանքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։