Նազիկ Ավդալյանի նոր նախասիրությունն ու որդու 4-ամյակը. Bravo.am


00:00 , 29 նոյեմբեր, 2017

Bravo.am-ը գրում է.

Ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանի ընտանիքում նոյեմբերի 27-ը տոնական է. նա եւ ամուսինը՝ Էրիկ Կարապետյանը, երեկ նշել են իրենց որդու՝ Վաչեի տարեդարձը։ 

BRAVO.am-ի հետ զրույցում Նազիկը պատմել է, որ տղան 4-ամյակն անցկացրել է մանկապարտեզում, ապա՝ տանը.«Անհամբեր սպասում էր իր օրվան ու նվերներին, մենք էլ կատակով ասում էինք, որ այս անգամ չենք նշելու։ Նրա ցանկությամբ տորթի թեմատիկան մուլտֆիլմային էր։ Մանկապարտեզի ընկերների հետ առավոտյան փչել է տորթի մոմերը: Ոգեւորված պատմում էր, որ շատ լավ ժամանակ են անցկացրել։ Այնուհետեւ մեր ընկերներն ու հարազատներն իրենց երեխաների հետ մեր տուն եկան, անսպասելի ուրախ ծնունդ ստացվեց»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։