Երևանում մեկ շաբաթում ծնվել է 423 երեխա


18:15 , 28 նոյեմբեր, 2017
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 423 երեխա՝ 226 տղա, 197 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր- համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40379 քաղաքացի: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: