Թիմբերլեյքն իր որդուն որպես մարզասարք է օգտագործում


17:15 , 28 նոյեմբեր, 2017

Երգիչ Ջասթին Թիմբերլեյքն իր որդուն՝ Սայլաս Ռենդալին, որպես մարզասարք է օգտագործում: Մարզման տեսանյութը նա Instagram-ում է հրապարակել:

Թիմբերլեյքն ամուսնացած է դերասանուհի Ջեսիկա Բիլի հետ: Զույգն ամուսնացել է 2012 թ. Իտալիայում:

Սայլաս Ռենդալը ծնվել է 2015 թ. ապրիլին: