Ինչ թագավորական տիտղոս կստանա Մեգան Մարքլն ամուսնանալուց հետո


16:45 , 28 նոյեմբեր, 2017

«Համատեղ հարցազրույցում, որը երեկ տվել են արքայազն Հարրին և նրա հարսնացու Մեգան Մարքլը, հայտնի է դարձել, թե Մարքլն ինչ տիտղոս կստանա ամուսնանալուց հետո»,- հայտնում է ELLE-ն: Բրիտանիայի արքայազնի կինը դառնալով՝ կանադացի դերասանուհին կդառնա Ձերդ արքայական մեծություն՝ Ուելսի արքայադուստր: Միևնույն ժամանակ, Մեգանն արքայադուստր չի համարվի՝ իրավունք չունի, քանի որ արքայական ծագում չունի: Սա նշանակում է, որ բաժանության դեպքում Մարքլը կզրկվի բարձր տիտղոսից, որը կստանա ամուսնությունից հետո:

Ավանդույթի համաձայն՝ թագավորական ընտանիքի տղամարդ ներկայացուցիչները հարսանիքի օրը միապետի կարգավիճակ են ստանում: Այս հարցում Եղիսաբեթ II թագուհին պետք է որոշում ընդունի: Ինչպես գրում էին բրիտանական ԶԼՄ-ները՝ հղում անելով փորձագետներին, թագուհին կընտրի՝ որ կոմսությանը կապի թոռանը (և, համապատասխանաբար՝ նրա կնոջը)՝ Քլարենս, Քոննոթ, Վինձոր, Օլբանի, Քամբերլենդ, Թևիոթդեյլ, Սասսեքս:

«Նա, այնուամենայնիվ, սահմանափակ ընտրություն ունի, և առավել հավանական է Սասսեքսը»,- մեջբերել է The Telegraph-ը Debrett’s Peerage and Baronetage պարբերականի խմբագիր Չարլզ Քիդի խոսքերը: