Ֆրանսիայում ուսուցիչը պայմանական պատժաժամկետի է դատապարտվել 14-ամյա աղջկա հետ սեքսի համար


16:34 , 28 նոյեմբեր, 2017

Ֆրանսիայում դատավճիռ է կայացվել մաթեմատիկայի 33-ամյա ուսուցչի նկատմամբ, ով մի քանի ամիս ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել 14-ամյա դպրոցական աղջկա հետ, նաև դարձել է նրա առաջին տղամարդը: 

Չնայած աղջկա ծնողները, դատախազն ամբաստանյալի համար պահանջել են 5 տարվա ազատազրկում, դատարանն ուսուցչին դատապարտել է պայմանական պատժաժամկետի, երբ ապացուցվել է, որ ամեն ինչ փոխադարձ համաձայնությամբ է տեղի ունեցել:

Տղամարդը մեղմ պատժի է արժանացել, որովհետև վերջերս որոշվել է երկրում օրինականացնել ինտիմ հարաբերությունները 13 տարեկանից: Այդ օրինագիծը մտցվել է Ֆրանսիայի խորհրդարան և քննարկման փուլում է, բայց արդեն ազդում է մի շարք դատավճիռների վրա: