Մեյվեզերը մտադիր չէ վերադառնալ ռինգ


12:20 , 28 նոյեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը մտադիր չէ վերադառնալ ռինգ,- այդ մասին հաղորդել է Սթիվեն Էսպինոզան:

TMZ-ին տված հարցազրույցում «Showtime Sports»-ի ղեկավարն ասել է հետևյալը. «Այդպես չեմ կարծում: Գիտեք, Ֆլոյդը երջանիկ է հանգստի գնալուց հետո: Չեմ կարծում, որ նրան կրկին ռինգում կտեսնենք:

Բացի այդ, UFC-ում ցանկանում են, որպեսզի Մակգրեգորը վերադառնա ութանկյուն»:

Հիշեցնենք, որ օգոստոսին կայացած իր վերջին մենամարտում Ֆլոյդ Մեյվեզերը տեխնիկական նոկաուտով հաղթել էր Կոնոր Մակգրեգորին: