Aysor.am-ը գրում է.
ԵԱՏՄ-Իրան համագործակցության հաստատումը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում, այսօր Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Հայ-իրանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգացել են ընդգրկելով նոր և նոր ոլորտներ, սակայն գիտակցում ենք, որ առկա է մեծ ներուժ, որը մենք տրամադրված ենք համատեղ ջանքերով խորացնել, ընդլայնել, ամրապնդել», - ասաց Է. Նալբանդյանը:
Նրա խոսքով` այսօր Իրանի գործընկերոջ հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ քննարկվել է Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություների կատարման ընթացքը.
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ