Բակո Սահակյանը և ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը քննարկել են բանակաշինության ոլորտին առնչվող հարցեր


06:40 , 28 նոյեմբեր, 2017

shamshyan.com-ը գրում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին, տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի վարչությունից։ Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այս բնագավառում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: