Ճապոնիայի ափ է հասել դիերով նավ


02:00 , 28 նոյեմբեր, 2017
operativ.am-ը գրում է 

Ճապոնական Օգա քաղաքի ափին 8 մարդու դիերով նավ է հասել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ մի քանի դիեր արդեն կմախք են դարձել: Իրավապահները պարզում են նավի պատկանելությունը և փորձում հաստատել զոհվածների ինքնությունը: Նավի վրա ոչ մի արտադրանշան չկա:

Հատկանշական է, որ ժամանակ առ ժամանակ Ճապոնիայի ափ են դուրս գալիս Հյուսիսային Կորեայի նավերը: Օրինակ նոյեմբերին Հյուսիասային Կորեայից Ճապոնիա նավով հասել են 3 անձ, սակայն նավում ի սկզբանե եղել են 15-ը: Մնացած մարդկանց ճակատագիրը պարզ չէ:

Նաև հուլիսի վերջին Ճապոնիա է փախել ԿԺԴՀ-ի քաղաքացին, ով փախել էր քրեական հետապնդումից: