Ղրղզստանի գազային ոլորտում ռուսական ընդհանուր ներդրումները հասնում են 100 միլիարդ ռուբլու. ռուս դիվանագետ


00:20 , 28 նոյեմբեր, 2017

168.am-ը գրում է.

Ռուսական ներդրումները Ղրղզստանի գազային ոլորտում կազմում են շուրջ 100 միլիարդ ռուբլի: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը:

«Ղրղզստանի գազային, տրանսպորտային և գազաբաշխիչ ոլորտներում Ռուսաստանի ներդրումները կազմում են շուրջ 100 միլիարդ ռուբլի»,- նշել է ռուս դիվանագետը:

Նրա խոսքով՝ ներդրումների կենսագործման հետևանքով Ղրղզստանի գազաֆիկացման մակարդակը ներկայիս 22 տոկոսից կհասնի 60 տոկոսի: