Ձիթապտղի ձեթն ամենաօգտակար մթերքներից մեկն է համարվում:
Անգլիայում Դե Մոնֆորի համալսարանի գիտնականները մի շարք հետազոտություններ են կատարել մարդու օրգանիզմի վրա ձիթապտղի ձեթի ազդեցության վերաբերյալ:
Նրանք եզրակացրել են, որ այդ մթերքը շատ օգտակար է միայն հում վիճակում:
Տապակելու դեպքում ցանկացած բուսական յուղ արտազատում է ալդեհիդներ՝ նյութեր, որոնք վնասում են օրգանիզմին:
Տապակած սննդի չափից շատ օգտագործումը սպառնում է նորագոյացությունների առաջացմամբ, սրտի հիվանդություններով և ուղեղի գործառույթների խանգարմամբ:
Ուստի բժիշկները խորհուրդ են տալիս բուսական յուղ չօգտագործել տաք սնունդ պատրաստելու համար:
Նրանք առաջարկում են այն փոխարինել խոզի ճարպով:
Այն պարունակում է մոնոչհագեցած ճարպային միացություններ, որոնք տաքացնելիս թունավոր նյութեր չեն արտազատում:
Բացի դրանից՝ խոզի ճարպը պարունակում է պոլիչհագեցած արախիդոնաթթու, որը մի շարք օգտակար հատկություններ ունի՝ դրականորեն է ազդում ուղեղի, երիկամների, սրտի աշխատանքի վրա, նաև արյան միջից հանում է վնասակար խոլեստերինը: