«Կորեական Samsung ընկերությունն ամբողջովին առանց շրջանակի սարքի գրանցման արտոնագրային հայտ է ներկայացրել: Գծագրերը բացում են ապագա Galaxy ֆլագմանի դիզայնի գաղտնիքի վարագույրը»,- հայտնում է Sammobile-ը:
Սարքի գծագրերի համաձայն՝ սարքը կունենա դիմացի պանելի 100% տարածք զբաղեցնող դիսփլեյ: Ըստ ամենայնի՝ կորեացիներին հաջողվել է Home կոճակը, բարձրախոսը և դիմային տեսախցիկը թաքցնել դիսփլեյի տակ:
Որոշ փորձագետներ ենթադրում են, որ ամբողջովին առանց շրջանակի սմարթֆոնը կարող է ներդրվել Galaxy-ի հաջորդ սերնդում: Ըստ շշուկների՝ Galaxy S9-ը և S9+-ը կունենան 5,8 և 6,2-դյույմանոց Infinity Display էկրան, Snapdragon 845 պրոցեսոր և Android 8.0 Oreo օպերացիոն համակարգ: