Եթե ձեր ձեռքի տակ չկա ո՛չ կաթ, ո՛չ էլ կեֆիր, կամ պարզապես ցանկանում եք նվազեցնել նրբաբլիթների կալորիականությունը, ապա այս պարզ բաղադրատոմսը հենց ձեզ համար է:
Նրբաբլիթների՝ ջրով պատրաստվող այս բաղադրատոմսը շատ խոհարարների է գրավել, քանի որ պատրաստման այս եղանակով ստանում ենք բարակ և նուրբ նրբաբլիթներ:
Բաղադրիչներ
✓ Ալյուր - 1 բաժակ
✓ Սերուցքային կարագ - 3 ճ/գ
✓ Ջուր - 2,5 բաժակ
✓ Շաքարավազ - 2 ճ/գ
✓ Հավկիթ - 2 հատ
✓ Աղ - մի պտղունց
✓ Բուսական յուղ - 50 մլ
Ինչպես պատրաստել
Առանձին խորը ամանում հարում ենք ձուն, ավելացնում աղ, շաքարավազ և կրկին հարում:
Զանգվածին ավելացնում ենք ջուր և կրկին հարում:
Ճիշտ քանակությամբ վերցված ալյուրը մաղելով ավելացնում ենք զանգվածին և հարում էլեկտրական հարիչով:
Հարում ենք այնքան, որ ալյուրի գնդիկներ ընդհանրապես չմնան:
Պատրաստի խմորին ավելացնում ենք հալեցրած սերուցքային կարագը և խառնում:
Վերջ, ձեր նրբաբլիթի խմորը պատրաստ է թխվելու համար: Նրբաբլիթները թխում ենք փոքրիկ տապակի մեջ՝ նախապես մի փոքր բուսական յուղ ավելացնելով: