Լյովը կարող է գլխավորել Բավարիան 2019 թվականին


11:00 , 27 նոյեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարող է հայտնվել «Բավարիայում», վստահեցնում է «Bild»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, մյունխենյան ակումբը ցանկանում է հրավիրել Լյովին, երբ վերջինս կհեռանա Գերմանիայի հավաքականից:

Սպասվում է, որ Լյովը հավաքականից կհեռանա աշխարհի 2018 թվականի առաջնությունից հետո և մեկամյա դադար կվերցնի: «Բավարիայի» ղեկավարները հույս ունեն համոզել Յուպ Հայնկեսին թիմում մնալ մինչև 2019 թվականի ամառը:

Իսկ արդեն այդ ժամանակ թիմը կարող է գլխավորել Լյովը: