Բրյուսելում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ


14:15 , 26 նոյեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Բրյուսելում, քաղաքի կենտրոնական մասում մեկնարկած «ստրկության դեմ» բողոքի ցույցից հետո ձերբակալվել է 100 մարդ: Այս մասին թվիթերի իր էջում հայտնել է Բելգիայի ներքին գործերի նախարար Ժան Ժամբոնը, փոխանցում է 112.ua-ն:

Իսկ բելգիական Le Soir թերթի փոխանցմամբ, ոստիկանապետի մամուլի խոսնակ Իլզե Վան դե Կեերեն հայտնել է, որ սկզբում ցույցը կրում էր բողոքական բնույթ` ընդդեմ երկրում ստրկատիրական կարգերի վերացման: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։