iPhone X-ի ևս մեկ թերություն է հայտնաբերվել


23:20 , 25 նոյեմբեր, 2017

Նոր iPhone X-ում հայտնաբերել են ևս մեկ թերություն, որի պատճառով էկրանը սեղմելիս մատնազարկի ձայն է հնչում:

Այդ թերությամբ տեսանյութը YouTube-ում տեղադրել է iAppleGeek կեղծանվամբ մեկը: Ինչպես երևում է կադրերից, սեղմելիս սարքի ներքևի հատվածում լսվում է տարօրինակ ձայն, ինչը, օգտատերերի կարծիքով, կապված է այն բանի հետ, որ էկրանը կիպ չի «գրկում»:

Այլ օգտատերեր նշել են, որ Iphone-ի նախորդ մոդելները ևս ունեցել են այդպիսի թերություն: